Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առակս զի՞նչ ցուցանե

Առակս զի՞նչ ցուցանե
11.05.2024 | 15:59

Ժողովուրդը գահին նոր թագավոր է կարգում։ Նախկին թագավորը նրան երեք ծրար է տալիս՝ ասելով.

-Հենց դժվար լինի, հերթով կբացես ու կկարդաս։

Անցնում է որոշ ժամանակ, և ժողովուրդը բողոքում է. «Ինչո՞ւ ենք էսքան վատ ապրում», և պահանջով գնում է թագավորի մոտ։

Միապետն իրար է անցնում, չգիտի՝ ինչ անի: Հանկարծ հիշում է ծրարները։ Բացում է առաջինը, իսկ այնտեղ գրված է. «Ամեն ինչ բարդիր ինձ վրա»։ Դուրս է գալիս ժողովրդի մոտ և սկսում արդարանալ, թե ամեն ինչ նախկին թագավորն է արել, նա է մեղավոր, ու որ ինքը դեռ չի հասցրել ուղղել նրա սխալները։ Ժողովուրդն ուրախանում է և հեռանում։

Անցնում է որոշ ժամանակ։ Ժողովուրդը կրկին բողոքում է. «Ժամանակն անցնում է, կյանքն ավելի է ծանրանում»:

Վախենում է թագավորը, հիշում է ծրարները և բացում երկրորդը. «Բոլորին ամեն ինչ խոստացիր»: Ելույթ է ունենում ժողովրդի առաջ՝ բոլորին խոստանալով ճոխ կյանք, հարստություն... Ժողովուրդը կրկին հավատում է։ Ժամանակն անցնում է, մարդիկ նորից հավաքվում են պալատի մոտ, ընդ որում, արդեն զինված են։ Վախենում է թագավորը, հիշում վերջին ծրարի մասին, բացում այն և կարդում. «Գրի՛ր նույնպիսի երեքը և հեռացի՛ր գահից»։

Արտեմ Սարգսյան

Դիտվել է՝ 7074

Մեկնաբանություններ